Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Դելիում գինու խանութները վերաբացումից հետո ստիպված են եղել կրկին փակվել

Դելիում գինու խանութները վերաբացումից հետո ստիպված են եղել կրկին փակվել

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դելիում կարանտինի սահմանափակումներից հետո վերաբացված ալկոհոլային խմիչքների խանութները  ստիպված կրկին փակվել են: Պատճառն այն է, որ միանգամից մեծ թվով գնորդների հոսք է սկսվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ռեգնում»-ը:

Գինու խանութները փակվել էին մարտի 24-ին կորոնավիրուսի տարածման պատճառով:  Այժմ մի քանի ժամ աշխատելուց հետո ստիպված փակվել են: Խանութներում մեծ հերթեր են գոյացել, որտեղ մարդիկ չեն պահել սոցիալական հեռավորությունը: Նման խնդիր եղել է ոչ միայն Դելիում, այլև Կարնատակա նահանգում:

Հնդկաստանում հաստված դեպքերի թիվը 42 հազար 836 է, մահերինը՝ 1395:    


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am