Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՀ բանակի պատասխանները պաշտոնական Բաքվի համար ցավոտ են եղել. Արցախի ՊՆ

ԱՀ բանակի պատասխանները պաշտոնական Բաքվի համար ցավոտ են եղել. Արցախի 
ՊՆ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին շաբաթներին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդի կողմից նախաձեռնած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին արցախյան բանակի տրված պատասխանները պաշտոնական Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարության համար, կարծես թե, բավականին ցավոտ են եղել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Արցախի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

«Վերջին շաբաթներին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդի կողմից նախաձեռնած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին արցախյան բանակի տրված պատասխանները պաշտոնական Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարության համար կարծես թե բավականին ցավոտ էին:

Ամենայն հավանականությամբ հենց դա է պատճառը, որ արդեն մի քանի օր է, ինչ Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարությունը և, մասնավորապես, պաշտպանության նախարարը պարբերաբար այցեր են կատարում առաջնագծի տարբեր հատվածներ՝ փորձելով ինչ-որ կերպ ոգևորել բարոյալքված և մարտունակությունը կորցրած իրենց զինծառայողներին: Ադրբեջանի պաշտպանության նախարարը նման այցով մայիսի 4-ին եղել է շփման գծի հյուսիսարևելյան և արևելյան հատվածներում, ինչն ամբողջությամբ դիտարկվել է ՊԲ համախատասխան ծառայությունների կողմից:

ԱՀ ԶՈՒ հրամանատարությունը հավատարիմ մնալով համավարակի պայմաններում հրադադարը պահպանելու մասին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հորդորից բխող պահանջներին, միաժամանակ տեղեկացնում է, որ առաջնագծում հակառակորդի ցանկացած շարժ, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով իրականացված, գտնվում է ՊԲ համապատասխան ծառայությունների մշտադիտարկման ներքո, իսկ դիրքապահ ստորաբաժանումները պատրաստ են հարկ եղած դեպքում ձեռնարկել իրադրությունից բխող անհրաժեշտ քայլեր»,- ասվում է հայտարարության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]