Միջազգային

ՌԴ քաղաքաշինության նախարարը վարակվել է կորոնավիրուսով

1 րոպեի ընթերցում

ՌԴ քաղաքաշինության նախարարը վարակվել է կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության քաղաքաշինության նախարար Վլադիմիր Յակուշևը և նրա տեղակալ Դմիտրի Վոլկովը վարակվել են կորոնավիրուսով։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, Քաղաքաշինության նախարարությունից հայտնել են, որ Վլադիմիր Յակուշևը հոսպիտալացվել է։

«Քաղաքային հիվանդանոցների մեկում բուժում կստանամ բժիշկների հսկողության տակ։ Կապի մեջ կլինեմ»,- նախարարությունից մեջբերել են Յակուշևի խոսքերը։

Քաղաքաշինության նախարարի պարտականությունները կկատարի նախարարի տեղակալ Նիկիտա Ստասիշինը: Քաղշինի աշխատակիցների 80 տոկոսը մարտ ամսվա վերջից անցել են հեռավար աշխատանքի։

Կորոնավիրուս է հայտնաբերվել նաև ՌԴ վարչապետՄիխայիլ Միշուստինիմոտ։ Վարչապետի պաշտոնակատար է նշանակվել առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում