Սպորտ

ՖԻՖԱ-ն կարգելի ֆուտբոլիստներին թքել խաղի ժամանակ

1 րոպեի ընթերցում

ՖԻՖԱ-ն կարգելի ֆուտբոլիստներին թքել խաղի ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, կարող է արգելել ֆուտբոլիստներին թքել խաղի ժամանակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Daily Mail-ը: Եթե ֆուտբոլիստները խախտեն կանոնը, կարող են մրցավարի կողմից պատժվել դեղին քարտով: Նման որոշումը կապված է կորոնավիրուսի պանդեմիայի հետ, քանի որ վիրուսը փոխանցվում է նաև թքի միջոցով:

Ապրիլի 28-ի տվյալներով աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 083 հազար 464: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 212 հազարը: Ապաքինվել է 934 հազար 150 մարդ:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում