Հասարակական

Օդում ազոտի երկօքսիդի պարունակությունը նվազել է

1 րոպեի ընթերցում

Օդում ազոտի երկօքսիդի պարունակությունը նվազել է

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի մոնիտորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալներով ի համեմատ 2020 թվականի մարտի 1-15-ն ընկած ժամանակահատվածի՝ ապրիլի 1-16-ն ընկած ժամանակահատվածում դիտվել է մթնոլորտային օդում ազոտի երկօքսիդի նվազում։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Երևանում նվազումը կազմել է 4%, Քաջարանում 12%, Հրազդանում 36%, Կապանում 32%, Ալավերդիում 42%, Ծաղկաձորում 48%։ Ազոտի երկօքսիդի ամենամեծ նվազումը դիտարկվել է Վանաձորում՝ 49%։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում