Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

Ցեղասպանության զոհերի ոգեկոչումը կարևոր է բոլորիս համար. Լատվիայի խորհրդարանի պատգամավորի ուղերձը

Ցեղասպանության զոհերի ոգեկոչումը կարևոր է բոլորիս համար. Լատվիայի 
խորհրդարանի պատգամավորի ուղերձը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցեղասպանության ոգեկոչումը կարևոր է ոչ միայն հայերի, այլև բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են տեսնել աշխարհն առանց 20-րդ դարի դաժանությունների կրկնության։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Հայոց ցեղասպանության105-րդ տարելիցի առթիվ իր ուղերձում նշել է Լատվիայի խորհրդարանում Հայաստանի ԱԺ­-ի հետ հարաբերությունների խթանման խմբի (բարեկամության խմբի) ղեկավար Մարիա Գոլուբևան:  Պատգամավորը տեսաուղերձը հրապարակել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

«Այս շաբաթ աշխարհը հարգանքի տուրք է մատուցում հայ ժողովրդի նահատակների հիշատակին, ովքեր զոհը դարձան Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրությունում իրականացված վայրագությունների։ Ցեղասպանության ոգեկոչումը կարևոր է ոչ միայն հայերի, այլ նաև մեզ բոլորիս համար, ովքեր ցանկանում են տեսնել աշխարհն առանց 20-րդ դարի դաժանությունների կրկնության։ Երբ մենք վառ ենք պահում անցյալի ողբերգական էջերի հիշողությունները, մենք դա անում ենք նաև որպես դաս մեզ, մեր ազգերի և ամբողջ աշխարհի համար, որպեսզի խուսափենք ատելության, անհանդուրժողականության և անարդարության խոսքի ցանկացած դրսևորումից»,-նշել է նա:

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Օսմանյան կառավարության իրականացրած Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել, ճանաչվել ու հաստատվել է ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների որոշումներով: Լատվիան դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am