Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ցեղասպանությունները պետք է ճանաչվեն՝ կրկնությունը բացառելու համար. Բունդեսթագի փոխնախագահ

Ցեղասպանությունները պետք է ճանաչվեն՝ կրկնությունը բացառելու համար. 
Բունդեսթագի փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցեղասպանություններ պետք է ճանաչվեն՝ կրկնությունը բացառելու նպատակով: Այս մասին նշեց Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Պետրա Պաուն՝ «Արմենպրես»-ի հետ բացառիկ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչ դասեր պետք է քաղել Հայոց ցեղասպանության պատմությունից՝ ապագայում մարդկության դեմ նման հանցագործությունների կանխարգելման նպատակով:

«Հանցագործությունները, այո՛, ցեղասպանությունները պետք է ճանաչվեն որպես այդպիսին՝ կրկնությունը բացառելու նպատակով: Խորին մտահոգությամբ պետք է արձանագրեմ, թե ինչպես են թուրք քաղաքական գործիչները հետադարձ հայացք նետում իրենց պատմությանը, իսկ ներկայումս ստորադասվում են քաղաքացիների իրավունքներն ու ժողովրդավարությունը»,-ընդգծեց Պաուն:

Գերմանիայի խորհրդարանը 2016թ. հունիսի 2-ին ընդունել է Քրիստոնեադեմոկրատական և Քրիստոնյա-սոցիալական միությունների, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության և Դաշնություն 90/ԿԱՆԱՉՆԵՐԻ խմբակցությունների ներկայացրած՝ «1915 և 1916թթ. հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ  իրագործված ցեղասպանության ոգեկոչումն ու հիշատակը» վերտառությամբ բանաձևը, որում ընդգծվում է, որ Գերմանիան հատուկ պատմական պատասխանատվություն է կրում այդ հարցում: «Գերմանիայի Բունդեսթագը կոչ է անում  գերմանական կառավարությանը՝ հարյուրամյակի կապակցությամբ 2015թ. ապրիլի 24-ին Գերմանիայի Բունդեսթագում կայացած հատուկ նիստի քննարկման ոգով շարունակել նպաստելու 1915/1916 թվականների հայերի տեղահանման և գրեթե լիակատար բնաջնջման, ինչպես նաև այդ հարցում Գերմանական Կայսրության ունեցած դերի մասին հրապարակային լայն արծարծմանը»,-նշվում է բանաձևում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am