Քաղաքականություն

Փաշինյանը ներկայացրեց թավշյա հեղափոխությունից հիասթափվածների շրջանակը

2 րոպեի ընթերցում

Փաշինյանը ներկայացրեց թավշյա հեղափոխությունից հիասթափվածների շրջանակը

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց այն անձանց շրջանակը, որոնք հիասթափություն են ապրել 2018թ. Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանը խոսեց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում։

«Հիմա Հայաստանում տեղի է ունենում «մեծ հիասթափություն»։ Ուզում եմ խոսենք մեր հանրության այն շերտերի մասին, որոնք հետհեղափոխական այս շրջանում շատ կոնկրետ պատճառ ունեն»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ այդ «մեծ հիասթափության» շրջանակում են նախորդ իշխանության ներկայացուցիչները, արևմտամետները, քաղաքական ուժերը, իշխանության մեջ եղած և իշխանությանը մոտ կանգնած երիտասարդները, ռուսամետները, օլիգարխիան կամ նախկին օլիգարխները, հուսալի ֆինանսավորման աղբյուրից զրկված լրատվամիջոցները, հոգևորականությունը, սփյուռքի որոշ կառույցներ, նյութական ակնկալիքով հեղափոխությանը մասնակցած մարդիկ, ընկերներն ու բարեկամները։

«Արևմտամետները պետք է հիասթափվեին, որովհետև Հայաստանում արևմտամետ ուժեր չեն եկել իշխանության։ Ռուսամետները պետք է հիասթափվեին, որովհետև իշխանության ներկայացուցիչներն իրենց իշխանությունը նրանց հետ չէին կիսելու։ Պետք է հիասթափություն ապրեր օլիգարխիան կամ նախկին օլիգարխիան, որը զրկվել է շատ արտոնություններից։ Լրատվամիջոցները, որոնք զրկվել են հուսալի ֆինանսավորման աղբյուրներից։ Հոգևորականությունը, որովհետև, ինչքան ՀՀ-ում ընգծվում է գաղափարական իշխանության գոյության փաստը, այդքան ավելի ակնհայտ է դառնում Հայաստանում հոգևոր կյանքի սակավությունը»,- նշեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ հեղափոխության հաջողության ապացույցն է այս հիասթափությունը։

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում