1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Զարեհ Սինանյանը քիչ հավանական է համարում այս տարի «Քայլ դեպի տուն» ծրագրի իրականացումը

Զարեհ Սինանյանը քիչ հավանական է համարում այս տարի «Քայլ դեպի տուն» ծրագրի 
իրականացումը

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կորոնավիրուսի համավարակի տարածման պառճառով քիչ հավանական է համարում, որ այս տարի հնարավորություն կլինի իրականացնել «Քայլ դեպի տուն» ծրագիրը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Սինանյանն ասաց հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում։

«Ամռանը մենք ունենք մեր ամենամեծ ծրագրերից մեկը` «Քայլ դեպի տուն»-ը, ինչպես նաև «Պատանի առաջնորդների ճամբար»-ը։ Այս պահին քիչ հավանական է թվում, որ մենք կկարողանանք այդ ծրագրերն իրագործել այս տարի»,- ասաց Սինանյանը։

Նա նշեց, որ ծրագրված է նաև երեք համաժողով, որոնք պետք է Հայաստանում անցկացվեին սեպտեմբերին, բայց կիրականացվեն առցանց եղանակով։

«Համաժողովները փորձելու ենք անել առցանց։ Պետք է հարմարվենք այս իրավիճակին, և պետք է թույլ չտանք, որ սփյուռքի հետ մեր կապն ընդհատվի»,- նշեց Զարեհ Սինանյանը։

ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը հույս հայտնեց, որ հնարավոր կլինի իրականացնել տարվա երկրորդ կեսին ծրագրված նախագծերը։

«Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը նախատեսված է 13-21 տարեկան սփյուռքահայ պատանիների և երիտասարդների համար:

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Նորայր Շողիկյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]