1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Այս պահի դրությամբ կնքվել է ավելի քան 700 գյուղատնտեսական ապահովագրության պայմանագիր

Այս պահի դրությամբ կնքվել է ավելի քան 700 գյուղատնտեսական ապահովագրության 
պայմանագիր

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գյուղատնտեսական գործունեություն ծավալողները հնարավորություն ունեն օգտվել արտոնյալ պայմաններից և  գյուղատնտեսական ապահովագրական պայմանագիր կնքել։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 15-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը։

«Այս պահին կնքված է ավելի քան 700 գյուղատնտեսական ապահովագրության պայմանագիր։ Ամենաշատը կարկտի և հրդեհի ռիսկերից են գյուղացիները օգտվում։ Մինչև ապրիլի 20-ը դրությամբ ունենք վերջնաժամկետ խնձորը կարկտից ապահովագրելու համար և մայիսի 1-ին ավարտվում է ժամկետը աշնանացան և գարնանացան ցորենի և գարու՝ կարկտից և հրդեհից ապահովագրելու համար»,- նշել է Օհանյանը։

Նա  ֆերմերներին հորդորում է օգտվել հնարավորությունից մինչև ապահովագրական հայտի վերջնաժամկետը լրանալը, քանի որ հակառակ դեպքում ռիսկերի հետևանքով հասցված վնասները միայնակ են փոխհատուցելու։

 2019 թվականի հոկտեմբերի 1-ից Հայաստանում մեկնարկել է գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագիրը։

Կարեն Խաչատրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]