Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Էկոնոմիկայի փոխնախարարը հերքում է տնտեսավարողներին 100 մլն-ից ավելի վարկ չտրամադրելու մասին լուրերը

Էկոնոմիկայի փոխնախարարը հերքում է տնտեսավարողներին 100 մլն-ից ավելի վարկ 
չտրամադրելու մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը հերքում է տնտեսավարողներին 100 մլն դրամից ավել վարկ չտրամադրելու վերաբերյալ ներքին որոշման մասին տեղեկությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ասաց փոխնախարարը՝ պատասխանելով հարցին, թե կա՞, արդյոք, ներքին որոշում տնտեսավարողներին 100 մլն դրամից ավել վարկ չտրամադրելու վերաբերյալ, քանի որ քաղաքացիներն ահազանգում են։

«Վարկ վերցնելու համար տնտեսավարողներից արդեն 200 հայտ ենք ստացել, բոլոր հայտերը բանկերի հետ մոնիտորինգի ենք ենթարկում և պայմաններին համապատասխանողները՝ բավարարում: Ես նմանատիպ տեղեկություն չունեմ, և դժվար թե ինչ-որ մեկը նման տեղեկատվություն ունենա: Ներքին որոշում չկա, կա Կառավարության հստակ որոշում, կա հստակ կանոնակարգ»,- նշեց Ավանեսյանը և հավելեց, որ տնտեսավարողները շարունակեն նույն կերպ աշխատել և համագործակցել բանկերի հետ:

Կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման համար գործարկել է 12 միջոցառում։

 Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am