Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Մայիս

Հայաստանն այս պահին կարող է սպասարկել կորոնավիրուսով 1700 մահճակալային հիվանդի

Հայաստանն այս պահին կարող է սպասարկել կորոնավիրուսով 1700 մահճակալային 
հիվանդի

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգն այս պահին կարող է սպասարկել կորոնավիրուսով 1700 մահճակալային հիվանդի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 13-ին ընթացող Ազգային ժողովի հատուկ նիստի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ, Արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը։

«Այս պահին ունեցած կարողություններով կարողանալու ենք սպասարկել մոտ 1700 կորոնոավիրուսով մահճակալային հիվանդի, որը մեր մեղմ հաշվարկներով թույլ է տալիս ակտիվ ունենալ միաժամանակ 4500 վարակակիր»,- ասաց Ավինյանը։

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Ապրիլի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ` Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 1039 է։ Վիրուսից ապաքինվել է 211 անձ, մահացել` 14-ը։ Փաստացի բուժում է ստանում 814 պացիենտ։

Նորայր Շողիկյան   

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ