Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սահմանին մարդկանց չենք թեստավորում, ոչ թե որովհետև թեստ չունենք, այլ որովհետև դա անիմաստ է. նախարար

Սահմանին մարդկանց չենք թեստավորում, ոչ թե որովհետև թեստ չունենք, այլ 
որովհետև դա անիմաստ է. նախարար

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը սահմանին անձանց թեստավորում չի իրականացնում ոչ թե այն պատճառով, որ թեստեր չունի, այլ որովհետև դա անիմաստ է բժշկագիտական տեսանկյունից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այս մասին ասաց ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

«Մենք պետք է իմանանք հիվանդության պաթոգենեզը, թե հիվանդությունն ինչպես է զարգանում մարդու օրգանիզմում: Սահմանին թեստավորում չենք անում ոչ թե, որովհետև թեստ չունենք, այլ որովհետև դա անիմաստ է բժշկագիտական տեսանկյունից»,-ասաց Թոորոսյանը:

Նա հիշեցրեց, որ 60 հազար թեստը գնվել է ՀՀ բյուջետային փողերով: Դրանք բոլորը պոլիմերազային շղթայական ռեակցիայի թեստեր են, որոնցից ամեն մեկն անելը տևում է մոտ 5 ժամ՝ բարձր պատրաստվածությամբ լաբորատորիայում, որից Հայաստանում շատ քիչ կա: Նախարարության ենթակայության տակ կա 6 հատ, ևս 2 մասնավոր լաբորատորիա կա:  «Եվ սահմանին թեստ անելը ոչ մի երաշխիք չի տալիս, որ այդ նույն մարդու մոտ 3 օր հետո չի լինի հիվանդության դեբյուտ, որը մեկի մոտ կարտահայտվի ջերմությունով, մյուսի մոտ՝ հազով, մյուսի մոտ՝ արագ զարգացող թոքաբորբով: Եվ, հետևաբար, բոլոր եկողներն այս պահին կարգավորումներով գնում են ինքնամեկուսացման»,-ասաց նախարարը:

Նախարարի խոսքով՝ քննարկվել է մեկ այլ տարբերակ՝ եկողներին արագ թեստերով թեստավորել, ու եթե հանկարծ արագ թեստով, օրինակ, որևէ արտասահմանցի վարորդի մոտ հաստատվի, իրեն հետ ուղարկել: «Իսկ մյուսները, որոնց պատասխանը դրական կլինի, բայց Հայաստանի քաղաքացի կլինեն, իսկական թեստավորենք, քանի որ արագ թեստերը, որքան գրավիչ թվան,  ճիշտ չեն, երբեք ճիշտ չեն եղել ոչ մի հիվանդության համար: Իսկ մյուսները, որոնք թեկուզ կլինեն բացասական, միևնույն է պետք է գնան ինքնամեկուսացման ռեժիմի»,-ասաց նախարարը:

Հայաստանում ապրիլի 10-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 937 է։ Ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 11-ով և գումարային բուժվածների թիվը դարձել է 149: Այս պահին առկա է մահվան 12 դեպք:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]