Անոնս

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հայաստանն ավելացրել է կոնյակի արտահանման ծավալները

2 րոպեի ընթերցում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հայաստանն ավելացրել է կոնյակի արտահանման ծավալները

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գինեգործական արտադրանքից կոնյակարտադրության զարգացումը շատ կարեւոր է մեր երկրի համար՝ ելնելով դրա շղթայական արդյունքներից (չմոռանանք առաջնային օղակները գյուղատնտեսության բնագավառում): Դրա համար էլ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մանրամասն ուսումնասիրել է այս ոգելիցի շուկան՝ տարեկան ինչքան կոնյակ է արտադրվում, իրացվում, ներմուծվում ու արտահանվում: Վերջինիս մասով դրական շարժն ակնհայտ է:

2018 թ․ 35 ընկերության կողմից արտահանվել է շուրջ 11 մլն լիտր կոնյակ (100% սպ.): Իսկ 2019 թ․ հունվարի 1-ից մինչեւ 2019 թ․ հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում 38 ընկերության կողմից արտահանվել է շուրջ 12 մլն լիտր կոնյակ (100% սպ.): 2018 թ․ Հայաստանից կոնյակի 88 տոկոսն արտահանվել է Ռուսաստան, 7 տոկոսը՝ Ուկրաինա, 3 տոկոսը՝ Բելառուս: 2019 թ․ առաջին տասը ամիսներին կոնյակի 89 տոկոսն արտահանվել է Ռուսաստան, իսկ Ուկրաինայի եւ Բելառուսի մասնաբաժինները կոնյակի արտահանման մեջ կազմում են համապատասխանաբար՝ 5 եւ 4 տոկոս։ Համեմատելով 2018 եւ 2019 թթ․ առաջին տասը ամիսների ընթացքում արտահանված կոնյակի ծավալները՝ որպես դրական փոփոխություն կարող ենք փաստել, որ 2019 թ․ առաջին տասը ամիսների ընթացքում 2018 թ․ նույն ժամանակահատվածի նկատմամբ կոնյակի արտահանման ծավալները աճել են 37 տոկոսով: 2019 թ. առաջին 10 ամիսներին զգալիորեն ավելացել են կոնյակի արտահանման ծավալները` գերազանցելով 2018 թ. ամբողջ տարվա ցուցանիշը: Ընդ որում, 2019 թ. ավելացել է նաեւ կոնյակ արտահանող ընկերությունների թվաքանակը` 33-ից հասնելով 38-ի:

Պարզվում է՝ կոնյակից զատ Հայաստանը նաեւ կոնյակի սպիրտ է արտահանում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում