Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

ԱՀԿ֊ն մատնանշել է աշխարհում բուժքույրերի պակասի խնդիրը

ԱՀԿ֊ն մատնանշել է աշխարհում բուժքույրերի պակասի խնդիրը

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ, աշխարհում շուրջ 6 մլն բուժքրոջ և բուժեղբոր պակաս կա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը։
«Բուժքույրերն ու բուժեղբայրները ցանկացած առողջապահական համակարգի հենասյուներն են»,-նշել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադանոմ Հեբրեյեսուսը։
ԱՀԿ-ն հայտնել է, որ աշխարհում շուրջ 28 միլիոն բուժքույրեր ու բուժեղբայրներ կան։ 2013-2018 թվականներին նրանց թիվն ավելացել էր 4,7 միլիոնով։ Ամեն դեպքում, նման մասնագետների համաշխարհային պակասը կազմում է 5,9 միլիոն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am