Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Կապիտալ ծրագրերի իրականացման գործընթացը գտնվելու է վարչապետի ուշադրության կենտրոնում

Կապիտալ ծրագրերի իրականացման գործընթացը գտնվելու է վարչապետի 
ուշադրության կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որի ժամանակ քննարկվել է ջրամատակարարման ոլորտում այս տարվա ընթացքում նախատեսված կապիտալ և դեռևս տարիներ առաջ ներգրավված վարկային ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր:  «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապտի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Վարչապետին զեկուցվել են հանրապետությունում ոռոգման, ջրամատակարարման համակարգերի բարելավման և արդիականացման, ինչպես նաև Կապսի և Վեդիի ջրամբարների կառուցմանն ուղղված շինաշխատանքների մասին:

Նշվել է, որ տարեսկզբից մեկնարկել են վերը նշված ծրագրերի մրցույթների կազմակերպման գործընթացները և նախատեսված ժամանակահատվածում ծրագրերը կշարունակվեն: Կապսի ջրամբարի հետ կապված մրցույթը ևս ընթացքի մեջ է, ամռանը շինարարական աշխատանքները կմեկնարկեն: Վեդիի ջրամբարի ծրագիրն ընթանում է ըստ նախատեսված ժամանակացույցի: 

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ բոլոր ոլորտներում կապիտալ ծրագրերի իրականացման գործընթացը գտնվելու է իր ուշադրության կենտրոնում: Կառավարության ղեկավարը նշել է, որ դրանք լուծում են տնտեսական և սոցիալական լուրջ խնդիրներ և այդ առումով ունեն սկզբունքային նշանակություն:    


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am