Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Նիդեռլանդներ նախատեսված պաշտոնական այցը հետաձգվել է. խոսնակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Նիդեռլանդներ նախատեսված պաշտոնական այցը 
հետաձգվել է. խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 13-15-ը Նիդեռլանդների Թագավորություն նախատեսված պաշտոնական այցը հետաձգվել է: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը՝ ի պատասխան վարչապետի այցի և կառավարության ապրիլի 2-ի նիստում ընդունված որոշման մասին հարցի: Որոշմամբ պահուստային ֆոնդից 6 միլիոն դրամ է հատկացվելու Նիդեռլանդներում  Ատոմ Վերակացուի խաչքարի պատրաստման և տեղափոխման աշխատանքների համար:

 «Նշված գումարով նախատեսվում է վճարել Ատոմ Վերակացուի խաչքարի կրկնօրինակի պատրաստման արդեն իսկ կատարված աշխատանքների համար: Որոշման ընդունումը պայմանավորված է կատարված աշխատանքների դիմաց վճարելու անհրաժեշտությամբ։ Խաչքարը վարչապետի այցի շրջանակում տեղադրվելու էր Հաագայում գտնվող Խաղաղության պալատի այգում: Հույս ունենք, որ մոտ ապագայում կորոնավիրուսային համաճարակը կհաղթահարվի և վարչապետի՝ Նիդեռլանդներ կատարելիք պաշտոնական այցի շրջանակում խաչքարը կտեղադրվի»,- նշեց Մանե Գևորգյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]