Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Լատվիան մտադիր է արտակարգ դրության ռեժիմի խախտման տուգանքի չափը դարձնել 1000 եվրո. Deutsche Welle

Լատվիան մտադիր է արտակարգ դրության ռեժիմի խախտման տուգանքի չափը 
դարձնել 1000 եվրո. Deutsche Welle

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատվիայի իշխանությունները մտադիր են արտակարագ դրության ռեժիմի սահմանափակումները չպահպանելու համար նախատեսված տուգանքը դարձնել 1000 եվրո և ավելի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»՝ հղում կատարելով «Deutsche Welle»-ին, այս մասին տեղեկացրել է երկրի Ներքին գործերի նախարար Սանդիս Գիրգենսը: Նա ցավով նշել է այն, որ Լատվիայի բնակիչները չեն պահպանում արտակարգ ռեժիմի պայմաններում սահմանված կանոնները, սոցիալական տարածությունը:

Նախարարն ասել է, որ արգելքների գործընթացը համակարգելու համար ոստիկանությանն առայժմ բանակի աջակցությունն անհրաժեշտ չէ: Դրա անհրաժեշտությունը կլինի, եթե երկրում սահմանվի ամբողջական արգելափակում:

Առայժմ տուգանքի առավելագույն չափը երկրում 100 եվրո է:

Լատվիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը 376 է:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am