Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Օլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքը Ճապոնիայում չեղարկվել է

Օլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքը Ճապոնիայում չեղարկվել է

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի Օլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքը դեռևս չսկսած դադարեցվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Խաղերի կազմկոմիտեն: Քանի որ 2020 թվականին նախատեսված խաղերը տեղափոխվել են հաջորդ տարի, օլիմպիական ջահի փոխանցումավազքը, որը պետք է սկսվեր մարտի 26-ին, չեղարկվել է: Դեռևս հայտնի չէ, թե երբ այն կկայանա:

Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի  32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվեցին մեկ տարով:

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց են ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն է տվել խաղերը մեկ տարով հետաձգել: Դրանք կկայանան 2021թ-ի հուլիսին:

32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Դրանք պետք է մեկնարկեին2020-ի հուլիսի 24-ին և եզրափակվեին օգոստոսի 9-ին: 

Խաղերը հետաձգվեցին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am