Սպորտ

«Արսենալ»-ը Մխիթարյանի տրանսֆերի համար կպահանջի 25 միլիոն եվրո

1 րոպեի ընթերցում

«Արսենալ»-ը Մխիթարյանի տրանսֆերի համար կպահանջի 25 միլիոն եվրո

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ը որոշել է, թե որքան գումար է պահանջելու Մխիթարյանի տրանսֆերի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Сorriere dello sport-ը։ Ըստ պարբերականի, ամռանը «Արսենալ»-ն կվաճառի Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը և դրա համար կպահանջի 25 միլիոն եվրո:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը իտալական «Ռոմա» տեղափոխվեց ընթացիկ մրցաշրջանի մեկնարկին: «Գայլերի» կազմում հայ կիսապաշտպանը մասնակցել է 8 խաղի, խփել 6 գնդակ և դարձել է 3 գոլային փոխանցման հեղինակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում