Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արսեն Թորոսյանը ներկայացրեց դիմակ կրելու կարգն ու դրանց առավել պաշտպանիչ տեսակները

Արսեն Թորոսյանը ներկայացրեց դիմակ կրելու կարգն ու դրանց առավել պաշտպանիչ 
տեսակները

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կորոնավիրուսից պաշտպանվելու համար խորհուրդ է տալիս օգտագործել N95 կամ FFP3 հաստության դիմակներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թորոսյանն ասաց մարտի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Դիմակի իմաստը պաշտպանությունն է հիմնականում արտաշնչելիս, փռշտալիս կամ հազալիս բերանից և քթից դուրս եկող մանր կաթիլների դեմ, որոնց մեջ հնարավոր է, որ լինի վիրուս: Սովորական դիմակները շնչելիս վիրուսից չեն պաշտպանում: Վիրուսը շատ ավելի փոքր է, քան այդ դիմակների մեջ եղած անցքերը: Պաշտպանելու են վիրուսներից N95 կամ FFP3 հաստության դիմակները, որոնք պետք է կրվեն խիստ ամուր կպած լինելով ամբողջ դեմքին, որպեսզի օդն արանքից դուրս չգա: Վիրուսակրի հետ շփվելու ժամանակ պետք է կրել ամուր ակնոց, որն ամուր կփակի ձեր աչքերը»,- ասաց Թորոսյանը:

Նախարարը նշեց, որ դիմակները պետք է փոխվեն 3-4 ժամը մեկ:

«Չփոխվող դիմակներն ավելի վտանգավոր են, քան առանց դիմակի լինելը: Հատկապես ոչ պատշաճ նյութերից պատրաստված, քանի որ դրանց վրա կուտակվում են թե՛ վիրուսները, թե՛ փոշին, թե՛ միկրոօրգանիզմները: Հետևաբար, դիմակ պետք է օգտագործել կամ պատշաճ՝ և՛ որակի, և՛ ձևի իմաստով, կամ պետք է չօգտագործել»,- նշեց նա:

Թորոսյանի խոսքով՝ սովորական բժշկական դիմակ կրելու իմաստ չկա, եթե վարակակիր կամ բուժաշխատող չես:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:

Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 122 է, որոնցից մեկն արձանագրվել է ինֆեկցիոն հիվանդանոցում աշխատող բուժքրոջ մոտ: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել հիվանդանոցից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]