1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Խելացի» անասնաշենքերի կառուցման ծրագրին մասնակցելու համար  ներկայացվել է 207 դիմում

«Խելացի» անասնաշենքերի կառուցման ծրագրին մասնակցելու համար  ներկայացվել է 
207 դիմում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի  կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագրին մասնակցելու համար 2020 թվականի հունվարի 31-ի դրությամբ  ներկայացվել է 207 դիմում, կնքվել 27 պայմանագիր, 2 տնտեսավարողի տրամադրվել  է 14.5 միլիոն դրամ փոխհատուցում:

 Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ e-draft իրավական ակտերի, նախագծերի հրապարկման միասնական կայքից։

«Կատարվել է տեղազննություն 207 տնտեսություններում, որոնցից 187-ը համապատասխանել են Ծրագրի չափանիշներին: Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կազմակերպված դասընթացների արդյունքում 122 քաղաքացու տրամադրվել  է հավաստագիր»,- նշված է «Կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 369-L որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծում։

Ծրագիրը մեկնարկել է 2019 թվականի ապրիլին:  Ծրագրի շրջանակում առաջարկվում է անկապ բոքսային պահվածքով անասնաշենքերի կառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման 2 տարբերակ՝ թեթև կոնստրուկցիայով  և այլ տիպի անասնաշենքեր: Անասնաշենքերի կառուցման և վերակառուցման համար Ծրագրով առաջարկվում է 3 մոդել.

1-ին մոդել՝  130-280 քառակուսի մետր արտադրական տարածքով, որը նախատեսված է անկապ պահվածքով առնվազն 10-15 գլուխ կենդանու համար։ Կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 11 մլն դրամ,

2-րդ մոդել՝ 281-450 քառակուսի մետր արտադրական տարածքով, որը նախատեսված է անկապ պահվածքով առնվազն 20-25 գլուխ կենդանու համար: Կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 23 մլն դրամ,

3-րդ մոդել՝ 451 և ավելի քառակուսի մետր արտադրական տարածքով, որը նախատեսված է անկապ պահվածքով առնվազն 40-45 գլուխ կենդանու համար: Կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 35 մլն դրամ։

Ծրագրի մասնակիցներն են գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարողները (ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը) ու փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման և վերակառուցման, դրանց տեխնոլոգիական ապահովման համար ծառայություններ մատուցող կազմակերպությունները:

Նախագծով առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն պարզեցնել և հստակեցնել Ծրագրին մասնակցության գործընթացը, մասնավորապես, նախնական և յուրաքանչյուր փուլի աշխատանքների ավարտից հետո փաստաթղթերի փաթեթին ներկայացվող պահանջները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]