Հասարակական

Հայաստանում կորոնավիրուսի վարակման կասկածով մեկուսացվածների թիվը կհասնի 600-ի

1 րոպեի ընթերցում

Հայաստանում կորոնավիրուսի վարակման կասկածով մեկուսացվածների թիվը կհասնի 600-ի

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսով վարակված լինելու կասկածով մեկուսացված անձանց թիվը կհասնի 600-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Այս օրվա ավարտին կունենանք մոտ 600 մեկուսացված քաղաքացի: Հնարավոր է, որ ևս մի քանի հարյուրը մեկուսացվեն, դրանից հետո կկիրառվի միայն ինքնամեկուսացման սկզբունքը»,- ասաց Թորոսյանը:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 78-ի: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում