1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանն ու Չինաստանը կիրականացնեն հետախուզվող անձանց փոխանակում

Հայաստանն ու Չինաստանը կիրականացնեն հետախուզվող անձանց փոխանակում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ հանձնման մասին» պայմանագիրը վավերացնելու մասին հարցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցն ընդունվեց՝ ստանալով 117 կողմ ձայներ:

Պայմանագրի կողմը պայմանագրի դրույթներին համապատասխան և հայցվող կողմի պահանջով պարտավորվում է մյուս կողմին հանձնել իր տարածքում հայտնաբերած և հայցող կողմից հետախուզվող ցանկացած անձի՝ այդ անձի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու կամ նշանակված պատիժն իր կատար ածելու նպատակով: Պայմանագրի 2-րդ հոդվածի համաձայն՝ հանձնման մասին հարցումը կարող է բավարարվել միայն այն դեպքում, եթե արարքը, որի համար հանձնում է պահանջվում, համարվում է հանցանք՝ երկու կողմերի օրենքներով, և եթե հարցումը կատարվել է այնպիսի քրեական հանցանքի համար, որի երկու կողմի օրենքներով պատժելի է ազատազրկման՝  նվազագույնը 1 տարի ժամկետով »,-ասաց Գրիգորյանը:

Նաև կարգավորման առարկա են այն դեպքերը, երբ հարցումը կատարվել է ազատազրկման ձևով պատիժն ի կատար ածելու նպատակով և այդ պատիժը կրելուն մնացել է  6 ամսից ոչ պակաս ժամանակահատված: Պայմանագրով նախատեսված են հանձնման, մերժման պարտադիր և հայեցողական հիմքերը, հստակորեն ամրագրված է քաղաքացիների հանձնումը մերժելու դրույթը:

Պայմանագիրը ստորագրվել է  2019-ի մայիսին 26-ին Երևանում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]