Միացյալ Նահանգներ

Սրտի վիրահատություն տարած ազգությամբ եզդի երեքամյա Արզնդան հիվանդանոցից դուրս է գրվել

2 րոպեի ընթերցում

Սրտի վիրահատություն տարած ազգությամբ եզդի երեքամյա Արզնդան հիվանդանոցից դուրս է գրվել

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում վիրահատված ազգությամբ եզդի երեքամյա իրաքցի Արզնդան դուրս է գրվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնից:

Վիրահատությունն անցել է հարթ, բարդություններ չկան, դուրս գրվելուց հետո աղջնակը մեկ, երկու շաբաթ կմնա բժիշկների հսկողության տակ, հետո կարող է վերադառնալ Իրաք: Բարերարների աջակցությամբ երեխան և ընտանիքը վարձակալությամբ տեղավորվել են բժշկական հաստատության հարևանությամբ:

Արզնդան, ով սրտի արատ ուներ, վիրահատվել է փետրվարի 24-ին: Նա վիրահատության կարիք ուներ, որը հնարավոր չէ իրականացնել իր երկրում՝ Իրաքում: Երեխան վեց ամսական է եղել, երբ ընտանիքը նկատել է, որ նա առողջական խնդիրներ ունի: Նրան արդեն մեկ անգամ վիրահատել են իրավիճակը կայունացնելու համար: 2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Միրզա Դինայիի եւ նրա «Լյուֆթբրյուքե Իրաք» (Օդային կամուրջ Իրաք) կազմակերպության շնորհիվ եւ «Ավրորայի» աջակցությամբ Արզնդան օրեր առաջ տեղափոխվել էր Երևան՝ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն, որպեսզի այստեղ անցնի բուժօգնության հաջորդ փուլը: Այստեղ մինչ վիրահատությունը երեխան անցել է համալիր ստուգում:

Հայաստան տեղափոխվելու եւ անհրաժեշտ բուժում ստանալու համար փոքրիկին եւ նրա մորը աջակցել են նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը, «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում