Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԿԳՄՍՆ-ն դեռևս չի պատրաստվում սահմանափակել մարդկանց այցելությունները մշակութային հաստատություններ

ԿԳՄՍՆ-ն դեռևս չի պատրաստվում սահմանափակել մարդկանց այցելությունները 
մշակութային հաստատություններ

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դեռևս մշակութային հաստատություններ մարդկանց այցելությունները սահմանափակող որոշում  չի կայացրել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Խաչատուրյանը:

«Այսօր ԿԳՄՍ նախարարի մոտ խորհրդակցություն ենք ունեցել և որոշում է կայացվել, որ ի տարբերություն ուսումնական հաստատությունների, մշակութային հաստատությունները դեռևս չեն փակվի: Այս ամենին զուգահեռ, մենք տեղեկություններ ունենք, որ մարդիկ չեղարկում են նախնական պայմանավորվածությունները՝ վերադարձնում են տոմսերը: Այս պահին թողել ենք այցելուների և հանդիսատեսի հայեցողությանը, որպեսզի իրենք որոշեն, այս շրջանում ցանկանում են այցելել մշակութային հաստատություններ, թե ոչ»,- նշեց Խաչատուրյանը:  

Նրա խոսքով՝ մարտի 2-ին, իրենք հանդիպումներ են ունեցել նաև թատրոնների և համերգասրահների տնօրենների հետ և նրանց էլ նույնն են ասել: Մշակութային հաստատությունների տնօրեններից շատերը հաստատել են, որ բազմաթիվ տոմսեր վերադարձվում են և շատ ներկայացումներ չեղարկվել են՝ հանդիսատես չլինելու պատճառով:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 1-ի վաղ առավոտյան: Վարակվածը 29-ամյա մի տղամարդ է, ով Իրանից Հայաստան է ժամանել փետրվարի 28-ին: Մարտի 1-ին Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցում մեկուսացվել է 32 մարդ, ովքեր ինքնաթիռում շփվել են այդ տղամարդու հետ: Այս պահին թեստավորվել է ևս 9 հոգի և այժմ Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովում սպասում են դրանց պատասխաններին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում մարտի 1-ին տեղեկացրել էր, որ դեպքի առթիվ մեկ շաբաթով Հայաստանի ուսումնական հաստատություններում դասերը դադարեցնելու որոշում է կայացվել։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]