1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել Է փոխհատուցում վճարել լրագրողուհի Հադիջա Իսմայիլովային

ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել Է փոխհատուցում վճարել լրագրողուհի Հադիջա Իսմայիլովային

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների եվոպական դատարանը (ՄԻԵԴ) փետրվարի 27-ին Ադրբեջանի իշխանություններին պարտավորեցրել Է լրագրողուհի Հադիջա Իսմայիովային փոխհատուցում վճարել 20 հազար եվրոյի չափով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

«Դատարանը համարում Է, որ իշխանությունների գործողությունները թելադրված են ոչ կոռեկտ պատճառներով եւ միտված են այն բանին, որ նրան հարկադրեն լռել եւ պատժեն լրագրողական գործունեության համար»,- ասված Է պաշտոնական հայտարարության մեջ:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը BBC-ին հայտարարել Է, որ դատարանի վճիռը լրացուցիչ մեկնաբանությունների կարիք չունի:

«Մենք ընդունել ենք ՄԻԵԴ-ի իրավազորությունը, ուստիեւ կկատարենք նրա կայացրած վճիռները՝ ընթացակարգային կանոններին համապատասխան»,- ասել Է Սեիդովը: Դա արդեն երրորդ որշումն Է հօգուտ հայտնի լրագրողուհու, որը պայքարում Է իր իրավունքների եւ պրոֆեսիոնալ հետաքննություններ կատարելու հնարավորության համար: 2010-2012 թվականներին Իսմայիլովան աշխատել Է ապօրինի ձեռնարկչությանը նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքի ենթադրյալ մասնակցության մասին նյութերի հրապարակումների վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]