1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ալեսանդրո Դել Պիերոն Երևանում է

Ալեսանդրո Դել Պիերոն Երևանում է

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալացի լեգենդար ֆուտբոլիստ, աշխարհ չեմպիոն Ալեսանդրո Դել Պիերոն Երևանում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ինստագրամ»-ի իր էջի սթորի բաժնում դել Պիերոն տեսանյութ է հրապարակել Երևանի տեսարանով, որում  երևում է նաև Արարատ լեռը: Տեսանյութն ուղեկցվում է հետևյալ գրառմամբ՝ «Բարի լույս, Երևան»:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ տեղեկություններ չունեն, թե ինչ նպատակով է լեգենդար ֆուտբոլիստը Հայաստան ժամանել: 

Ալեսանդրո դել Պիերոն Իտալիայի հավաքականի կազմում 2006 թվականին դարձավ աշխարհի չեմպիոն: Իտալիայի հավաքականի կազմում նա հանդես է եկել 1995-2008 թվականներին: Դել Պիերոն Իտալիայի հավաքականի բոլոր ժամանակների երրորդ ռմբարկուն է՝ 335 գոլով: Նա 19 տարի խաղացել է «Յուվենթուս»-ում,11 տարի եղել է թիմի ավագը և սահմանել է ռեկորդ՝ 705 խաղում խփելով 290 գոլ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]