Տարածաշրջանային

Ռոհանին հերքել է կորոնավիրուսի պատճառով Իրանի քաղաքներում կարանտին սահմանելու մասին լուրերը

1 րոպեի ընթերցում

Ռոհանին հերքել է կորոնավիրուսի պատճառով Իրանի քաղաքներում կարանտին սահմանելու մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի իշխանությունները պլանավորում են կարանտինի մեջ պահել ոչ թե քաղաքները կամ ամբողջ շրջաններ, այլ միայն կորոնավիրուսի հարուցած հիվանդության ախտանշաններով առանձին մարդկանց: Այդ մասին փետրվարի 26-ին հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ինչ վերաբերում Է այն լուրերին, թե ցանկանում են մեկ ամսով կարանտինի ենթարկել ինչ-որ քաղաք կամ առանձին շրջան՝ մեկ շաբաթով: Նման որոշում պետությունը չի ընդունել»,-նախագահի խոսքը մեջբերել Է նրա մամուլի ծառայությունը:

Ռոհանիի խոսքով՝ «եթե մարդու մոտ կան հիվանդության ախտանշաններ, նրան կարանտինի են ենթարկում»: «Մենք դրա համար բազմաթիվ կենտրոններ ենք նախատեսել Թեհրանում: Երեկ տեղադրել են լրացուցիչ մահճակալներ»,-ասել Է նա:

Ինչպես ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են Թեհրանի համալսարաններում սովորող ռուսաստանցի մի քանի ուսանողներ, օտարերկրացի ուսանողներին համառորեն խորհուրդ են տալիս ամենակարճ ժամկետում լքել Իրանը: Այս հանձնարարականը բուհերի ներկայացուցիչները փաստարկում են նրանով, որ ուսումնական հաստատությունները դադարեցնում են աշխատանքը, իսկ շաբաթ օրվանից Թեհրանում հնարավոր Է կարանտինի սահմանում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում