Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բաքվում երկու մարդ Է հոսպիտալացվել կորոնավիրուսի կասկածանքով

Բաքվում երկու մարդ Է հոսպիտալացվել կորոնավիրուսի կասկածանքով

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում երկու մարդ Է հոսպիտալացվել կորոնավիրուսի կասկածանքով, նրանցից մեկն Իրանի քաղաքացի Է: Այդ մասին ասված Է Ադրբեջանի առողջապահության նախարարության եւ պարտադիր բժշկական ապահովագրության պետական գործակալության համատեղ հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

«Կլինիկական բժշկական կենտրոնից առողջապահության նախարարությանը փոխանցված տեղեկատվության համաձայն, փետրվարի 24-ին ինֆեկցիոն բաժանմունք Է տեղափոխվել երկու մարդ՝ Ադրբեջանի եւ Իրանի քաղաքացիներ: Նշենք, որ հոսպիտալացվածները ժամանել են Իրանի մի տարածաշրջանից, որտեղ կորոնավիրուսը տարածված չԷ: Հիվանդները ոչ ոքի հետ չեն շփվել, երկիր մուտք գործելիս նրանց ջերմությունը փոքր-ինչ գերազանցել Է նորման: Ինչպես հայտնել են ինֆեկցիոն բաժանմունքում, ներկայում երկու պացիենտների ջերմությունը նորմալ Է, նրանց առողջության հետ կապված խնդիրներ չկան: Բժշկական հսկողությունը շարունակվում Է»,-ասված Է հայտարարության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am