1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 47-ի

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 47-ի

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել Է 47-ի, գրանցվել Է 12 մահ: Այդ մասին փետրվարի 24-ին հայտնել Է երկրի Մեջլիսի (խորհրդարանի) նախագահության պաշտոնական ներկայացուցիչ Ասադուլլա Աբասին՝ վկայակոչելով առողջապահության եւ բժշկական կրթության նախարարության տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Առողջապահության նախարարը (Սայիդ Նամակի) հայտնել Է, որ 47 մարդու մոտ հայտնաբերվել Է կորոնավիրուս, նրանցից 12-ը մահացել են»,-Աբասի խոսքը մեջբերում Է ISNA գործակալությունը: Ավելի վաղ իշխանությունները հայտնել Էին, որ Իրանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը հասել Է 43-ի, ընդ որում՝ գրանցվել Էր ութ մահ: Կորոնավիրուսից մահվան դեպքեր են գրանցվել Ղոմի, Մարկազիի եւ Մազանդարանի նահանգներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]