Հասարակական

Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Վանի ավերիչ երկրաշարժի զոհերի ընտանիքներին

1 րոպեի ընթերցում

Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Վանի ավերիչ երկրաշարժի զոհերի ընտանիքներին

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի ընտանիքներին:

«Խորը ցավակցություն ենք հայտնում Վանի ավերիչ երկրաշարժի զոհերի ընտանիքներին և հարազատներին: Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

Երկրաշարժը տեդի է ունեցել Թուրքիայի և Իրանի սահմանին: Էպիկենտրոնը գտնվել է իրանական Հաբաշ –է Օլյա գյուղից ոչ հեռու, որը Թուրքիայի հետ սահմանից հեռու է շուրջ 10 կիլոմետր: Երկրաշարժի հզորությունը եղել է 5.7 մագնիտուդ: Երկրաշարժի հետևանքով զոհվել է 9 մարդ, 37 մարդ տուժել է: Զոհվածների թվում կան երեխաներ: Տուժածներից 8-ը գտնվում է ծանր վիճակում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում