Մխիթարյանի գոլը և գոլային փոխանցումն օգնեցին «Ռոմա»-ին հաղթել «Լեչե»-ին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 25-րդ տուրի շրջանակում «Ռոմա»-նհյուրընկալել էր «Լեչե»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման մեկնարկում «գայլերն» առավելություն ունեին, ինչի մասին վկայում էր նաև խաղի վիճակագրությունը: Հանդիպման 13-րդ րոպեին, ստանալով Հենրիխ Մխիթարյանի դիպուկ փոխանցումը, Ունդերը բացեց հանդիպման հաշիվը: Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը «Ռոմա»-ի կազմում մեկնարկային րոպեներից էր մասնակցում խաղին, 37-րդ րոպեին Ջեկոյի փոխանցումից հետո կրկնապատկեց հաշվի տարբերությունը: Սա Մխիթարյանի 5-րդ գոլն է Սերիա Ա-ի ընթացիկ մրցաշրջանում: Երկրորդ կեսի 69-րդ րոպեին Էդին Ջեկոն խփեց «գայլերի» երրորդ գնդակը, իսկ հանդիպման վերջնամասում Կոլարովը դարձավ մայրաքաղաքային թիմի 4-րդ գնդակի հեղինակը. «Ռոմա»- «Լեչե»՝ 4:0:
Այս հաղթանակից հետո «Ռոմա»-ն մրցաշարային աղյուսակում 42 միավորով 4-րդ տեղում է: