Տարածաշրջանային

Իրանում երկրաշարժից տուժել է 75 մարդ, Թուրքիայում՝ տուժել է 37, զոհվել 9 մարդ

2 րոպեի ընթերցում

Իրանում երկրաշարժից տուժել է 75 մարդ, Թուրքիայում՝ տուժել է 37, զոհվել 9 մարդ

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում երկրաշարժից տուժածների հասել է 75-ի հայտնել է Իրանի նորությունների YJC կայքը՝ հղում կատարելով տեղի պաշտանյայի։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ-Նովոստի»-ն, ավելի վաղ տեղեկացվել էր Իրանում 25 տուժածների մասին։

«Երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 75 մարդու»,- կայքին ասել է Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Խոյ քաղաքի արտակարգ բժշկական ծառայության ղեկավար Մոջթաբի Ղամարին։

Նույն երկրաշարժից Թուրքիայում զոհվել է 9 մարդ, 37-ը՝ վիրավորվել։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը փետրվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 09:53-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:53-ին) գրանցել է հյուսիսային լայնության 38.390և արևելյան երկայնության 44.600աշխարհագրական կոորդինատներով, Իրանի Սալմաս քաղաքից 25 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5.8 մագնիտուդով երկրաշարժ:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևանում՝ 3-4 բալ, Արարատի և Սյունիքի մարզերում՝ 3 բալ ուժգնությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում