1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հունահռոմեական ոճի ըմբշամարտ հավաքականի մարզիչները պարզաբանում են մարզիկների տարաձայնությունները

Հունահռոմեական ոճի ըմբշամարտ հավաքականի մարզիչները պարզաբանում են 
մարզիկների տարաձայնությունները

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզչական շտաբը Տոկիոյի Օլիմպիական խաղերին մասնակցող մարզիկներին ընտրել է հաշվի առնելով, թե ովքեր են նվաճել խաղերի ուղեգրեր:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ընտրանու մարզիչ Էդուարդ Սահակյանը: «Մարզչական շտաբը որոշել է՝ այն մարզիկը, որը նվաճել է ուղեգիրը, նա էլ կգնա»,-ասաց Սահակյանը:

Ընտրանու մարզչական շտաբի անդամ Գևորգ Ալեքսանյանը նորմալ է համարում, որ մարզիկներն Օլիմպիական խաղերից ամիսներ առաջ արդեն իսկ գիտեն, թե ովքեր են մասնակցելու այդ կարևոր մրցաշարին, քանի որ այդ դեպքում մարզիկը կկարողանա ըստ ամենայնի նախապատրաստվել մրցաշարին: Անդրադառնալով Արսեն Ջուլֆալակյանի՝ 77 կգ քաշային կարգում միջազգային մրցաշարերին չմասնակցելուն՝ Ալեքսանյանն ասաց, որ Ջուլֆալկյանը հրաժարվում է մրցել իրենց ընտրած մրցաշարերում տարբեր պատճառաբանություններով: «Եղել են որոշիչ գոտեմարտեր, որոնցում հաղթել է Չալյանը: Իսկ նախորդ տարի աշխարհի առաջնություն էր գնացել այն մարզիկը, ով հաղթել էր այդ գոտեմարտում: Հայաստանի պատմության մեջ եղել է այսպես, ով վարկանիշ է նվաճել, նա էլ պետք է գնա Օլիմպիական խաղերին»,-ասաց նա:

Ալեքսանյանը խոսեց նաև այն պայմանավորվածության մասին, որը եղել է երկու կողմերի միջև, ըստ որի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի առաջարկով երկուսը` Չալյանը և Ջուլֆալակյանը, այդ թվում նաև այդ տարվա Հայաստանի չեմպիոնը, երեքով պետք է մասնակցեն Նիցի միջազգային մրցաշարին, և հաղթողն էլ կմասնակցի Օլիմպիական խաղերին։ «Արսեն Ջուլֆալակյանը չի մարզվում հավաքականի հետ, չի գալիս հավաքներին»,-եզրափակեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]