Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը

Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը նվաճեց Եվրոպայի առաջնության 
բրոնզե մեդալը

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանու անդամ Կարեն Ասլանյանը նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 67 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Կարեն Ասլանյանը գերազանցեց հունգար Քրիստիան Վանցզիին 7:5 հաշվով:

Ասլանյանը պայքարը սկսեց որակավորման փուլից որտեղ հաղթեց շվեդ Օսկար Էրլանդսոնին  (3:1), այնուհետև 1/8 եզրափակիչում պարտության մատնեց Վրաստանից Գեորգի Շոտաձեին (9:0): Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը պարտության մատնեց սերբ Մատե Նեմեշին (10:1): Բայց պարտվեց կիսաեզրափակիչում` զիջելով ռուսաստանցի Նազիր Աբդուլաևին:

Կարեն Ասլանյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ էր նվաճել նաև 2018, 2019 թվականներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am