Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանը և Ռուսաստանը առանցքային հարցերում նույն առաջնագծում են կանգնած. ՌԴ դեսպան

Հայաստանը և Ռուսաստանը առանցքային հարցերում նույն առաջնագծում են կանգնած. 
ՌԴ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ռուս դիվանագետների մասնագիտական օրվա կապակցությամբ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան աշխատակիցները դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորությամբ փետրվարի 10-ին ծաղիկներ խոնարհեցին և ծաղկեպսակ դրեցին հայ ժողովրդի մեծ բարեկամ, ռուս նշանավոր բանաստեղծ և դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանին:

 Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, խոսելով հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս վիճակի մասին, լրագրողների հետ զրույցում դեսպան Սերգեյ Կոպիրկինն ընգծեց, որ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են բարձ մակարդակի վրա:

«Այդ կարգավիճակը բավականին հայտնի է` մենք դաշնակիցներ ենք, ռազմավարական գործընկերներ, իսկ հայ և ռուս ժողովուրդները՝ եղբայրներ: Այդ ամենն արտացոլվում է նաև մեր դիվանագիտական հարաբերություններում, որոնք կրում են ինտենսիվ բնույթ: Իսկապես, մեր դիվանագիտական ծառայությունների հարաբերությունները սերտ և անմիջական են»,- ասաց Կոպիրկինը:

Դեսպանատան աշխատակիցները և դեսպանը եղել են նաև մայրաքաղաքի կենտրոնական գերեզմանատանը և ծաղիկներ խոնարհել անվանի հայ դիվանագետների շիրիմներին, ովքեր մեծ ավանդ են ունեցել դիվանագիտության ասպարեզում:

«Այսպիսի հարուստ պատմությամբ և ավանդույթներով, կարծում եմ, լավ իմաստով դատապարտված ենք սերտ համագործակցության՝ մանավանդ, որ մեզ մոտ շատ են ընդհանուր խնդիրները և շահերը: Այս բարդ աշխարհում հայ ու ռուս դիվանագետներն

առանցքային հարցերում նույն առաջնագծում են կանգնած:  Դա շատ կարևոր է, և Ռուսաստանը դա գնահատում է»,- եզրափակեց Կոպիրկինը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am