Տարածաշրջանային

Ռուսաստանի պատվիրակությունը Թուրքիա կժամանի փետրվարի 8-ին

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի պատվիրակությունը Թուրքիա կժամանի փետրվարի 8-ին

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի պատվիրակությունը կժամանի Թուրքիա՝ բանակցություններ վարելու Իդլիբի նահանգի ապաԷսկալացման գոտու իրադրության շուրջ: Այդ մասին փետրվարի 8-ին հայտարարել Է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն NTV հեռուստաալիքի եթերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Վաղը Ռուսաստանից պատվիրակություն կժամանի Թուրքիա, որը կգլխավորեն արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները: Մենք բանակցություններ անցկացնենք եւ, եթե անհրաժեշտություն լինի, ապա դրանցից հետո բանակցություններ տեղի կունենան մեր երկրների ղեկավարների մակարդակով»,-ասել Է նա:

Մինչդեռ փետրվարի 6-ին Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել Էր, որ «Ռուսաստանից Թուրքիա պետք Է ժամանի զինվորական պատվիրակություն՝ քննարկելու Սիրիան», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում