Հասարակական

Ոստիկանությունն ապօրինի ձկնորսության կասկածանքով բերման է ենթարկել 4 քաղաքացու

1 րոպեի ընթերցում

Ոստիկանությունն ապօրինի ձկնորսության կասկածանքով բերման է ենթարկել 4 քաղաքացու

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները ապօրինի ձկնորսությամբ զբաղվելու կասկածանքով Արարատի մարզի Հովտաշեն գյուղից բերման են ենթարկել 4 տղամարդու: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

Ոստիկանության Արտաշատի բաժնի ՀՈԲ ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունվարի 31-ին, ժամը 03։40-ին, ապօրինի ձկնորսությամբ զբաղվելու կասկածանքով, Արարատի մարզի Հովտաշեն գյուղից բերման են ենթարկել 4 տղամարդու՝ իրենց վարած ավտոմեքենաներով, որոնց զննությամբ հայտնաբերվել է մոտ 20 կգ ձուկ, 2 էլեկտրական մարտկոց, 1 էլեկտրահաղորդիչ և 1 փչովի նավակ:

Մեքենաները տեղափոխվել են բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Նախապատրաստվում են նյութեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում