Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Ապրիլ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Կոմիտասի եւ Արշակ Չոպանյանի առաջին հանդիպումը Փարիզում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Կոմիտասի եւ Արշակ Չոպանյանի առաջին 
հանդիպումը Փարիզում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «85 տարի առաջ՝ 1935 թվականին, Կոմիտասի մահվան ազդեցության տակ հայ գրող, քննադատ, բանասեր, լրագրող եւ հասարակական գործիչ Արշակ Չոպանյանը գրում է. «Աշխարհ մըն է Կոմիտաս, անոր վրայ շատ բան գրուած է, եւ դեռ շատ աւելին կայ գրուելու: Դեռ երկար ատեն հայ երաժշտագէտը, հայ երգահանը, հայ ազգագրագէտը եւ հայ հայրենասէրը պիտի զբաղին այդ բազմերախտ ու դիւթիչ դէմքովե»:

Այս խոսքերն արդիական են նաեւ այսօր: Այսպես է կարծում ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրենի տեղակալ, արվեստագիտության դոկտոր, երաժշտագետ Աննա Ասատրյանը, ով խորությամբ ուսումնասիրել է Կոմիտասի եւ Ա. Չոպանյանի անձնական ու ստեղծագործական շփումների էջերը: Երաժշտագետը մեզ հետ զրույցում ներկայացնում է այն մեծ ու նշանակալի դերը, որ ունեցել է հայ մեծանուն գործիչը հանճարեղ Կոմիտասի ստեղծագործական ճակատագրում, ինչպես նաեւ բացահայտել է Ա. Չոպանյանի ներդրումը կոմիտասագիտության մեջ:

Կոմիտասի եւ Ա. Չոպանյանի առաջին հանդիպումը տեղի է ունենում Փարիզում: Ասատրյանը պատմում է՝ 1901 թ. հուլիսին Կոմիտասն առաջին անգամ այցելում է Փարիզ: Էջմիածնական «Արարատ» հանդեսն իր՝ 1901 թվականի Ե-Զ համարում տպագրում է հաղորդագրություն առ այն, որ «Ճեմարանի ուսուցիչ եւ Մ. Տաճարի երգեցիկ խմբի կառավարիչ Տ. Կոմիտաս վարդապետը մեկնեց Գերմանիա այնտեղից Ֆրանսիա անցնելու դիտաւորութեամբ՝ իւր մասնագիտութեան վերաբերեալ նորանոր ծանո-թութիւններ ձեռք բերելու Միջազգային Երաժշտական Ընկերութեան ժո-ղովներին ներկայ լինելու համար, ուր հայկական ժողովրդական եւ եկե-ղեցական երաժշտութեան վերաբերեալ դասախոսութիւններ կը կար¬դայ: Ինչպէս լսւում է, արդէն Հ. Կոմիտասը մի հետաքրքրական դասախօսութիւն է կարդացել: Հայր Կոմիտասը մտադիր է նաեւ իւր երկերից մի քանիսը, որոնք յատկապէս եւրոպացիների համար են պատրաստուած, իբրեւ հայկական երաժշտութեան նմուշ, Փարիզում հրատարակել»»:

       Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 

 

 

 

 

 

 

 

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ