Նախնական տվյալներով «Էրեբունի պլազա»-ում կրակոցներից տուժածներ չկան
15:24, 23 Հունվար 2020
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունը ժամը 14:45-ին ահազանգ է ստացել «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի շենքի ներսում կրակոցների մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Նա հայտնեց, որ դեպքի վայրում են ոստիկանության տարբեր ստորաբաժանումների, ինչպես նաև իրավապահ այլ կառույցների աշխատակիցներ: Նախնական տեղեկություններով՝ կրակոցներից տուժածներ չկան, տեղեկատվությունը ճշտվում է:
«Արմենպրես»-ի տեղում աշխատող թղթակիցը հայտնում է, որ պլազայի առաջին հարկում միջադեպի պահին գտնվել են այլ անձինք, որոնց վիճակի կամ պատանդառված լինելու վերաբերյալ տեղեկությունները «Արմենպրես»-ը փորձում է ճշտել:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում