Ընդունվեց աշխատողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին օրինագիծը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պետրոսյանի, Արման Աբովյանի, Քաջիկ Գևորգյանի, Դավիթ Մանուկյանի ևԱրայիկ Աղաբաբյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը քվեարկությամբ ստացավ 101 «կողմ», 2 «դեմ», 10 «ձեռնպահ» ձայներ:
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն Ազգային ժողովումներկայացրել էրԳևորգՊետրոսյանը:
Պետրոսյանը, մասնավորապես, նշել է, որ Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածը պետք է շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Մինչև կարգապահական տույժի կիրառումը գործատուն պետք է աշխատողից գրավոր կերպով պահանջի խախտման մասին գրավոր բացատրություն: Եթե գործատուի սահմանած ողջամիտ ժամկետում աշխատողն առանց հարգելի պատճառների չի ներկայացնում գրավոր բացատրություն, ապա կարգապահական տույժը կարող է կիրառվել առանց բացատրության»: