Իրավունք

Գյումրիում ընտրակաշառք առաջարկելու վարույթների շրջանակներում կան ձերբակալվածներ «Մեր քաղաքը» և «Մայր Հայաստան» դաշինքներից

2 րոպեի ընթերցում

Գյումրիում ընտրակաշառք առաջարկելու վարույթների շրջանակներում կան ձերբակալվածներ «Մեր քաղաքը» և «Մայր Հայաստան» դաշինքներից

Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են, որ Գյումրիում ընտրակաշառք առաջարկելու դեպքերի վարույթների շրջանակներում խուզարկություններ են կատարվել «Մեր քաղաքը» և «Մայր Հայաստան» դաշինքների գրասենյակներում, երկու դաշինքներից էլ կան ձերբակալվածներ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում, այս մասին հայտնեց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինե Օհանջանյանը՝ նշելով, որ այժմ ընթանում է նախաքննություն:

Օհանջանյանը հավելեց, որ ընթացքում հանրությանը լրացուցիչ տեղեկություններ կտրամադրվեն:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել, որ ՄԻՊ-ն ԱԺ պատգամավորից ահազանգ է ստացել այն մասին, որ «Մայր Հայաստան» դաշինքի շտաբում խուզարկությունից հետո Գյումրիի ավագանու անդամ Էմմա Գրիգորյանին ուժի կիրառմամբ տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե:

Օհանջանյանը նշեց, որ ավագանու անդամին բռնի ուժ կիրառելու միջոցով Հակակոռուպցիոն կոմիտե տեղափոխելու մասին լուրը իրականությանը չի համապատասխանում, նրա նկատմամբ ուժ չի կիրառվել։ 

«ՄԻՊ արագ արձագանքման կոմիտեի կողմից բարձրացված  հարցերի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեից տրվել են բոլոր անհրաժեշտ պարզաբանումները»,-նշեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:  

Գյումրիում ավագանու արտահերթ ընտրությունները կկայանան մարտի 30-ին։ Ընտրություններին մասնակցելու է 9 քաղաքական ուժ, որոնց թվում են նաև «Մեր քաղաքը» և «Մայր Հայաստան» դաշինքները։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում