Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պետությունը 5 անգամ ավելացրել է տրանսպորտային ծախսերի փոխհատուցմամբ դպրոցների թիվը

Պետությունը 5 անգամ ավելացրել է տրանսպորտային ծախսերի փոխհատուցմամբ 
դպրոցների թիվը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետությունն այս տարի 5 անգամ ավելացրել է այն հանրակրթական դպրոցների թիվը, որոնց աշակերտների տրանսպորտայի ծախսերը փոխհատուցվում են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ՀՀ ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը` պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի հարցին, թե արդյոք չեն պատրաստվում վերանայել կարգը:

«Անցյալ տարի մենք որոշում ենք կայացրել այս տարվա բյուջեով 3.5 անգամ ավելացնել ճանապարհածախսի համար հատկացվող գումարները: Ըստ էության, շեշտակի փոփոխություններ ենք ունեցել: Մոտավորապես 5 անգամ ավելացել է ընդգրկված դպրոցների թիվը: Եվ մոտավորապես 3 անգամ ավելացել է ուսուցիչների թիվը, որոնք ընդգրկված են ծրագրով»,-ասաց նախարարը:

Նախարարությունը, սակայն դիտարկումներ է ստանում մարզերից, դրանք կհավաքագրեն և առաջիկա շաբաթներին փոխհատուցման տրամադրման կարգի մեջ վերանայումներ կարվեն: Նախարարը նշեց` հաջորդ տարիների ընթացքում միանշանակ կլինի կարգի բարելավում:

ՀՀ կառավարության կողմից իրականացվում է «Հանրակրթական դպրոցների մանկավարժներին եւ դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների մատուցում» պետական ծրագիրը, որով պետությունը  փոխհատուցում է այն ուսուցիչների և աշակերտների տրանսպորտային ծախսը, որոնք ուսման և աշխատանքի նպատակով իրենց բնակավայրից երթևեկում են մեկ այլ համայնք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am