1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Երևան-Արմավիր ճանապարհը փակած անասնապահները սպասում են մարզպետի հետ նոր հանդիպմանը

Երևան-Արմավիր ճանապարհը փակած անասնապահները սպասում են մարզպետի հետ 
նոր հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի-Արմավիր ճանապարհին հավաքված անասնապահների հետ հանդիպման էր եկել Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անասնապահները վաղ առավոտից հավաքվել են Մրգաշատ գյուղի մոտակայքում և փորձում էին փակել ճանապարհը՝ բողոքելով պարտադիր կերպով սպանդանոցներում մորթ իրականացնելու Կառավարության որոշման դեմ:

Բողոքի ակցիա իրականացնողները մինչ մարզպետարանի ներկայացուցչի գալը փորձեցին փակել ճանապարհը, սակայն այնտեղ տեղակայված ոստիկանական ուժերը թույլ չտվեցին և հորդորեցին հավաքվածներին իրենց ակցիան իրականացնել ոչ երթևեկելի հատվածում:

«Եթե ցանկանում են օրենք ընդունել և շրջանառել, ապա այն պետք է լինի բոլորի համար հասանելի»,- նշեց անասնապահներից մեկը:

Գյուղացիներից մեկը հայտնեց, որ ինքը խոսել է մարզպետի հետ, որը նշել է, թե մի քանի մարզպետներ Կառավարությունում քննարկում են տվյալ հարցը, և երեկոյան ժամը 18:00-ին բոլորին կտրվի պատասխան իրենց բարձրացրած խնդրի վերաբերյալ:

Անասնապահները որոշել են սպասել, սակայն իրենց հարցին լուծում չտրվելու պարագայում, վաղը նույնպես պատրաստվում են շարունակել բողոքի ակցիաները:

Հավաքվածերի հետ հանդիպման եկած մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը նրանց ներկայությամբ զանգահարեց սպանդանոցի ներկայացուցչին, ով վստահեցրեց, որ գյուղացուց միսը տեղում կգնեն 2400 դրամով:

«Միսը կգնենք 2400 դրամով և 3 կգ զեղչ: Եթե անասունը պետք է մորթեմ և միսը տամ տիրոջը, ապա իմ սեփական մեքենայով և իմ ծախսով կգամ, կտանեմ»,- ասաց սպանդանոցի ներկայացուցիչը:

Արդեն մի քանի օր նրանք բողոքի ակցիաներ են իրականացնում են սպանդանոցների՝ իրենց բնակավայրերից հեռու լինելու, ինչպես նաև դրանց առաջարկած գների պատճառով:

Բողոքի ակցիա իրականացնողները փակել էին նաև Երևան-Արարատ ճանապարհը, որը, սակայն, այս պահին բաց է: Նրանց հետ հանդիպման էր գնացել մարզպետ Գարիկ Սարգսյանը, ով հորդորել էր դադարեցնել ակցիան մինչև 18:00-ն, ինչից հետո կարող են հանդիպել մարզպետարանի դահլիճում և քննարկել իրավիճակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]