Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Երևանին նվիրաբերություններ կատարելը ՔՕ օրենքով չթույլատրված որևէ արարքի հատկանիշներ չի պարունակում

Երևանին նվիրաբերություններ կատարելը ՔՕ օրենքով չթույլատրված որևէ արարքի 
հատկանիշներ չի պարունակում

 ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան համայնքին աղբատար տրանսպորտային միջոցներ նվիրաբերելու դիմաց Երևանի քաղաքապետարանի կողմից մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձանց նախագծման և շինարարության թույլտվություններ տրամադրելու և ինքնակամ կառույցներ օրինականացնելու վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարակումների հիման վրա Երևան քաղաքի դատախազությունից պահանջվել են դրանց վերաբերյալ փաստաթղթեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, ուսումնասիրությամբ պարզվել է հետևյալը.

«Տերյան 5», «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն», «ԷՅ ԸՆԴ ՓԻ ԳՐՈՒՊ», «ԷՅՉ ԲԻ ԷՄ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերություններին, «Ջերմուկ Գրուպ» ՓԲ ընկերությանը և ՀՀ-ում Չինաստանի դեսպանությանը տրամադրվել են, համապատասխանաբար, նախագծման, քանդման և (կամ) կառուցապատման թույլտվություններ, իսկ քաղաքացի Շողերինա Մկրտչյանի ինքնակամ կառույցը օրինականացվել է:

Փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված գործընթացներն իրականացվել են օրենսդրության պահանջների պահպանմամբ, և դրանցում խախտումներ չեն հայտնաբերվել:

Ավելին՝ պարզվել է, որ, օրինակ, շինության նախագծման թույլտվությունը «ՏերյանՍՊ ընկերությանը տրվել է 2017թ.՝ սահմանելով շինության վերգետնյա բարձրության մինչև 75.4 նիշ, սակայն 2019թ. տրված շինարարության թույլտվությամբ սահմանվել է բարձրության ավելի պակաս՝ 56 նիշ:

Պարզվել է նաև, որ ՀՀ-ում Չինաստանի դեսպանությունը, «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն», «ԷՅՉ ԲԻ ԷՄ ԳՐՈՒՊ», «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությունները, ինչպես նաև «Ալեքս էնդ Հոլդինգ» ՍՊ ընկերությունը, որը, ըստ հրապարակումների, կապված է «ԷՅ ԸՆԴ ՓԻ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության և քաղաքացի Շողերինա Մկրտչյանի հետ, Երևան համայնքին նվիրաբերել են 19 տրանսպորտային միջոց, այդ թվում՝ աղբատար, իսկ «ՏերյանՍՊԸ-ն նվիրաբերության պայմանագրով պարտավորվել է նվիրաբերել անշարժ գույք:

Նվիրաբերություն կատարած «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ին կամ դրան փոխկապակցված անձանց Երևանի քաղաքապետարանի կողմից թույլտվություններ չեն տրամադրվել:

Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ իրավաբանական անձանց կողմից Երևանի քաղաքապետարանին նվիրաբերություններ կատարելն ինքնին ՀՀ քրեական օրենսգրքով չթույլատրված որևէ արարքի հատկանիշներ չի պարունակում:

«Միաժամանակ, նկատի ունենալով, որ Երևանի քաղաքապետարանի և նշված ֆիզիկական ու իրավաբանական անձանց միջև վարչաիրավական հարաբերությունների պայմաններում վերջիններիս կողմից նվիրաբերություններ կատարելու հանգամանքն առաջացրել է և կարող էր առաջացնել այդ գործընթացներում շահերի բախման կամ այդ հարաբերություններից դուրս պայմանավորվածությունների և գործարքների առկայության ռիսկեր կամ առնվազն դրա վերաբերյալ ընկալում՝ ազդելով օրենսդրությանը համապատասխան իրականացված վարչաիրավական հարաբերությունների նկատմամբ հանրային վստահության վրա, ուսումնասիրության արդյունքներով Երևան քաղաքի դատախազությունից Երևանի քաղաքապետարանին հաղորդում է ներկայացվել՝ առաջարկելով իրավական որոշակիության և կանխատեսելիության սկզբունքների ապահովման նպատակով սահմանել միմյանց հետ առերևույթ առնչակցվող վարչաիրավական և քաղաքացիաիրավական հարաբերությունների այնպիսի կարգավորումներ (հաշվի առնելով նաև միջազգային փորձը) և կիրառել այնպիսի ընթացակարգեր, որոնք կապահովեն այդ գործընթացների իրավական հիմնավորվածությունը, անհրաժեշտ թափանցիկությունն ու հրապարակայնությունը:

Երևան քաղաքի դատախազությունը պատրաստակամություն է հայտնել մասնակցել այդպիսի կարգավորումների և ընթացակարգերի վերաբերյալ քննարկումներին»,- նշեցին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]