«Օրենքով գողերի» մասին նախագծի քննարկումն ընդհատվեց բուռն վեճով. Միրզոյանը սաստեց պատգամավորներին
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովում «օրենքով գողերի» վերաբերյալ օրենքի նախագծի երկրորդ ընթերցման քննարկումն ընդհատվեց բուռն լեզվակռվով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդհարումը տեղի ունեցավ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի քանի պատգմավորների միջև:
Օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը խորհուրդ տվեց պայքարել նաև «գողական» բառի հետ կապված 3 տառից բաղկացած հասկացության դեմ, որին ի պատասխան անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հորդորեց խմբակցության անդամներին ներողություն խնդրել իրենց գործընկերոջ ելույթի համար, իսկ ԱԺ նախագահին խնդրեց համապատասխան քայլեր ձեռնարկել պատգամավորի նկատմամբ:
Արման Բաբաջանյանի ելույթի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների միջամտությունները շարունակվեցին նաև ելույթից հետո և վերաճեցին բուռն լեզվակռվի: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները կողմերին հանդարտության կոչ արեցին:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը վեճի մասնակից, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների նկատմամբ կարգապահական միջոցներ ձեռնարկեց:
«ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 52-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն հետևյալ պատգամավորների նկատմամբ կիրառվում են հետևյալ կարգապահական միջոցները. Պատգամավորներ Ջանիբեկ Հայրապետյանը, Արթուր Դալաքյանը, Արայիկ Աղաբաբյանը և Գևորգ Պետրոսյանը հեռացվում են այսօրվա ավարտը կայանալիք նիստերից՝ զրկվելով այդ ընթացքում դահլիճում ներկա գտնվելու իրավունքներից»,- ասաց Միրզոյանը:
Օրենքի նախագծով նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու համար: Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու համար: Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար՝ վերջիններիս անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով նյութական կամ ոչ նյութական օգուտ կամ այլ առավելություն ստանալու համար:
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից,
2) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
3) զինված ուժերում կամ այլ զորքերում ծառայողի կողմից,
4) անչափահասի ներգրավմամբ,
5) քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից՝
պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Քրեականենթամշակույթկրողխմբավորումէհամարվումքրեականաստիճանակարգությամբումիջանձնայինհիերարխիկհարաբերություններովօժտվածանձանցմիավորումը,որըգործումէիրկողմիցսահմանվածուճանաչվածվարքագծիկանոններիհամաձայն,որոնքչենհամապատասխանումպետությանկողմիցսահմանվածվարքագծիհամապարտադիրկանոններինկամդրանցիրացմանիրավաչափձևերին,ևորինպատակըհանցագործությունկատարելնէկամհանցագործությանկատարումըհովանավորելըկամայլանձանցհանցավորարարքիկատարմանըներգրավելըկամբռնության,սպառնալիքի,հարկադրանքիկամանօրինականայլգործողություններիմիջոցովհանրայինկամմասնավորհարցերինառնչվողվեճերը(խնդիրները)լուծելըկամանօրինականօգուտկամայլառավելությունստանալը:
Քրեականաստիճանակարգությանբարձրագույնկարգավիճակունեցողէհամարվումայնանձը,ովքրեականենթամշակույթկրողխմբավորմանկողմիցսահմանվածուճանաչվածվարքագծիկանոններիհամաձայն`համարվումէհեղինակությունևքրեականենթամշակույթկրողխմբավորմանկողմիցհետապնդվողնպատակներիիրականացմանհամարտալիսէհրահանգներ,ինչպեսնաևկազմակերպումէքրեականենթամշակույթկրողխմբավորմանհավաքներկամմասնակցումէդրանցկամկազմակերպումկամիրականացնումէդրամականմիջոցներիհավաքագրում(այդթվումնաևմոլախաղերիմիջոցով)կամտնօրինումէքրեականենթամշակույթկրողխմբավորմանմիջոցովստացվածանօրինականօգուտըկամկատարումէքրեականենթամշակույթկրողխմբավորմանկողմիցհետապնդվողնպատակներիիրականացմաննուղղվածայլգործողություններ:
ՀՀ կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել է նոյեմբերի 19-ի ԱԺ նիստում՝ 70 կողմ, 10 դեմ և 9 ձեռնպահ ձայներով: