Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. ԱՄԵՆ ԴԻՐԻԺՈՐ ԻՐ ԱԿՆՈՑՈՎ Է ՆԱՅՈՒՄ ՆՈՏԱՆԵՐԻՆ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. ԱՄԵՆ ԴԻՐԻԺՈՐ ԻՐ ԱԿՆՈՑՈՎ Է ՆԱՅՈՒՄ 
ՆՈՏԱՆԵՐԻՆ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դժվար է ասել, թե 91 տարի առաջ ի՞նչ եղանակ էր դեկտեմբերին, երբ Կոստանդնուպոլսում (ներկայում՝ Ստամբուլ) ծնվեց Հովհաննես Չեքիջյանը, բայց 2019 թվականի դեկտեմբերի 24-ին արեւի շողերը համառորեն թափանցում էին խմբագրության վարագուրած պատուհաններից ներս եւ ջերմացնում առանց այն էլ Մեծն նվագավարի ներկայությունից ջերմացած մթնոլորտը։ Զրույցն անկաշկանդ էր ու հարցերի տարափով լի, եւ սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ յուրաքանչյուրի հնչեցրած հարցը կարող էր ծագել մեզանից յուրաքանչյուրի մտքում, եւ հենց դա էր պատճառը, որ բոլորս համակ ուշադրություն էինք ու նաեւ անհամբեր՝ սեփական հարցը հնչեցնելու, իսկ առավել անհամբերը թերթի գլխավոր խմբագիր Արթուր Ղարագյոզյանն էր, որ մեկի տված հարցը իսկույն թեմա էր դարձնում ու շարունակության «դրդում», այնպես որ ամանորյա մանկության հուշի մասին Թամարա Մուրադյանի հարցը Արթուրը տեղափոխեց նաեւ Պոլիս եւ համեմատության մեջ դրեց առաջին անգամ հայրենիքում այն նշելու ապրումների հետ։

-Հայրենիքը ուրիշ զգացողություն է. առաջին Նոր տարին հայրենիքում ուրիշ զգացողություն է,- ասաց մաեստրոն։

-Անկեղծ ասած, մեր Կոմիտասը, որ խոշոր գանձ է, միջազգային առումով, կարծես թե, որպես համեմատություն բերեմ, մեր գրաբար լեզուն, հեռացել է մարդկանցից. հիմա մեր գյուղացին Կոմիտաս չգիտի՝ ո՞վ է, ի՞նչ է. Կոմիտասի երաժշտությունը չկա էնտեղ։ Եթե հայկական երաժշտություն են ասում, նրանք հասկանում են ռաբիսները, իսկ Կոմիտասը... Ես խոշոր պայքար եմ տարել, որպեսզի ունենար իր հայրենիքում իր թանգարանը, շատ խոշոր պայքար, վերջը մեզ հաջողվեց. թանգարանի ստեղծման օրվանից, ուրեմն, Կոմիտասը սկսեց վերաշնչել, եւ հիմա Կոմիտասի համար արտասահմանից շատ են գալիս, ուսումնասիրում են, եւ ոնց որ գույները կողք-կողքի դնում ես, արդեն ջոկում ես ճիշտը, էնպես որ, խոշոր, միջազգային չափանիշով, 9-րդ սիմֆոնիա-բան, որ վերջանում է, ես Կոմիտաս եմ կատարում վերջում, արդեն մարդիկ զարմանում են, թե դա էդպես չի եղել, էդպիսի գանձ ունենք մենք...»:

                     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]