1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ազգային երաժշտարվեստի զուլալ ակունքներից

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ազգային երաժշտարվեստի զուլալ 
ակունքներից

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «2019 թվականի մշակութային կարեւոր իրադարձությունների շարքում նաեւ Սոս Սարգսյանի 90-ամյա հոբելյանն էր, որին նվիրված հանդիսավոր միջոցառումը կայացավ տարեվերջին: Հանդիսությանը հրաշալի ելույթներ, կատարումներ հնչեցին, որոնց շարքում կարելի է, մասնավորապես, առանձնացնել «Իմ կարոտները» երգը, որն, ասես, հենց Սոս Սարգսյանի համար գրված, նրան նվիրված լիներ, քանի որ իր նուրբ մեղեդայնությամբ, հուզական շնչով լիովին համահունչ էր վարպետի կերպարին ու էությանը: Դրան, ինչ խոսք, իրենց հերթին նպաստեցին երգը լավագույնս ներկայացնողները` Լեյլա Սարիբեկյանը եւ Դավիթ Ամալյանը: Իսկ հեղինակը` ՀՀ ժողովրդական արտիստ Սասուն Պասկեւիչյանը «ՀՀ»-ի հետ զրույցում ասաց, որ երգի բառերը բանաստեղծ Գրիգոր Ծատուրյանինն են:

Մասնագիտությամբ չլինելով երաժիշտ, չունենալով համապատասխան կրթություն, Սասուն Պասկեւիչյանը տասնամյակներ շարունակ ստեղծել է բազմաթիվ գեղեցիկ ու սիրված երգեր, որոնք ապրել են, ապրում են եւ ապրեցնում ունկնդրին:  Երգեր, որոնք գալիս են ազգային երաժշտարվեստի զուլալ ակունքներից, հայեցի են, մարդկային ու սրտահույզ, դրանց մեղեդին` հրաշալի, գեղեցիկ, Սասուն Պասկեւիչյանին բնորոշ, սովորական ականջի համար մի քիչ անսովոր, բայց մարդու հոգեկան աշխարհը ջերմացնող ու հարստացնող: Ինչպես ինքն է խոստովանում, արդեն շուրջ 50 տարի երգեր է ստեղծում, որոնց թիվն անցնում է 200-ից, ինչը մի տեսակ կենսական պահանջ ու անհրաժեշտություն է դարձել»:

            Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]