Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ԵՄ-ն սատարում է դատական բարեփոխումների ուղղությամբ գործադրվող ջանքերին

ԵՄ-ն սատարում է դատական բարեփոխումների ուղղությամբ գործադրվող ջանքերին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը դատական համակարգի բարեփոխումների ուղղությամբ գործադրում է ջանքեր, և Եվրամիությունը սատարում է այդ ջանքերին:

 Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 17-ին այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԵՄ պատվիրակության ղեկավար, Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը:

Անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղված իրավիճակին և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրեական գործին՝ ԵՄ դեսպանը նշեց, որ Եվրամիությունը միջազգային այլ կառույցների նման ուշադիր հետևում է զարգացումներին, սակայն ընթացքում գտնվող կոնկրետ գործերն իրենք չեն մեկնաբանելու:

«Խիստ կզարմանայի, որ կոնկրետ քրեական գործով լիներ միջամտություն, սակայն մենք տեսնում ենք, որ դատական համակարգի բարեփոխումների ուղղությամբ գործադրվում են ջանքեր, և այդ ջանքերին սատարում ենք»,- ասաց Վիկտորինը:

ԵՄ դեսպանը նշեց, որ Հայաստանում աշխատել է ավելի քան 10 տարի, ինչպես նաև հնարավորություն է ունեցել աշխատելու Մարդու իրավունքների առաջին պաշտպանի հետ:

«Մնում է ինձ ընդգծել, որ հիմա ես տեսնում եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանության բարելավման ուղղությամբ, մասնավորապես, խոշտանգման և արգելված վերաբերմունքի կանխարգելման ուղղությամբ լուրջ ջանքեր են գործադրվում, և համագործակցություն կա այս ուղղությամբ նաև միջազգային կառույցների հետ»,- եզրափակեց Վիկտորինը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]